ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանի Մեջլիսում քննադատում են Բորդյուժային

Ադրբեջանի Մեջլիսում քննադատում են Բորդյուժային
31.12.2016 | 02:19

Ադրբեջանի Միլի մեջլիսում կոշտ քննադատել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Պատգամավոր Գուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե Հայաստանը «ձգտում է հակամարտության մեջ ներքաշել երրորդ երկրին՝ Ռուսաստանին»:

«Միջադեպից անմիջապես հետո Բորդյուժայի հայտարարությունը, որում նա պաշտպանում է Հայաստանին, մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ մարդը պարում է Հայաստանի դուդուկի տակ: Մենք պետք է բարձրացնենք այն հարցը, որ նա հեռացվի կազմակերպության ղեկավարությունից: Հակառակ դեպքում, դա մեզ համար խնդիրներ կստեղծի հետագայում»,- ասել է Հասանղուլիևը: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, մինչդեռ, ասել է, թե Բորդյուժայի կարծիքը չի նշանակում, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է: «Բորդյուժան կարող է արտահայտել իր կարծիքը: Այսօր գլխավոր քարտուղար է Բորդյուժան, վաղը՝ մեկ այլ անձ: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը համաձայն է նրա կարծիքին»,- ասել է Ասադովը:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ